Թուրքական «Optimar» (Օպտիմար) սոցիոլոգիական ընկերությունը հարցում է անցկացրել պարզելու, թե նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում որ քաղաքական գործիչը հաղթանակի ավելի շատ շանսեր կունենար։
Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգում, որին մասնակցել է 2121 մարդ։
«Եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
• Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան- 40,1%
• Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու- 36,8%
• Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ- 36,7%
• Նախագահի նախկին թեկնածու Մուհարրեմ Ինջե (2018թ․)- 33,5%
Բավականին մեծ տոկոս են կազմում չկողմնորոշվածները հատկապես երբ պետք է ընտրություն կատարել Էրդողանի ու Իմամօղլուի միջև։ Այս դեպքում չկողմնորոշվածների քանակը հասնում է 18,1%-ի։











































