Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալները կազմել են 2 մլրդ 522 մլն 160 հազ. ԱՄՆ դոլար՝ 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 327 մլն 781 հազ. դոլարով կամ 14.9%-ով:
ՊԵԿ հրապարակած ցուցանիշների համաձայն, ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ արտահանումն այս տարվա 6 ամիսների տվյալներով կազմել է 595 մլն 610 հազ. դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 150 մլն 434 հազ. դոլարով կամ 33.79%-ով:
Ներմուծման ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 մլրդ 926 մլն 550 հազ. դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 177 մլն 347 հազ. դոլարով կամ 10.1%-ով:
Ցուցանիշներից երևում է, որ թեև կառավարությունը «վարում» է արտահանմանը միտված քաղաքականություն, այնուամենայնիվ, ներմուծման ծավալները գումարային առումով շատ ավելի են մեծացել, քան արտահանմանը, իսկ ներմուծման ծավալներն էլ շարունակում են 3.2 անգամ գերազանցել արտահանման ծավալներին:







































