Wednesday, 17 06 2026
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից

Սերժ Սարգսյանը խայտառակ հայտարարություն է արել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը, որը նրա պաշտոնաթողությունից հետո առաջինն էր, քննարկումների առիթ է հանդիսացել. այսօր էլ քիչ չէին այդ ասուլիսի վերաբերյալ հրապարակումները: Դա հավանաբար բացատրվում է նաև նրանով, որ խոսքը Հայաստանի ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Ապրիլյան պատերազմի մասին է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը ակտուալացրեց խնդիրը. «Ս. Սարգսյանը և նրա շրջանակը բոլոր մեղադրանքներից հիվանադագինը արձագանքում են Ապրիլյանի հետ կապված մեղադրանքին, որովհետև այդ մեղադրանքը շատ հեռուն գնացող է ոչ միայն Քրեական օրենսգրքի կամ պարսավանքի տեսակետից, այլ նաև նրանով, որ հայ ժողովուրդն իր պատմությունը գրելիս կտրուկ է՝ «սև» ես կամ «սպիտակ», եթե դարձար «վասակ», որպես «վասակ» էլ կմնաս պատմության «սևի» մեջ: Այդ հարցը իրենց համար շատ ցավոտ է և ասուլիսը, կարծում եմ, պայմանավորված էր դրանով»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

«Հայոց բանակում յուրաքանչյուր զինծառայողի կյանքը շատ թանկ է: Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավորված յուրաքանչյուր զինծառայողի գործով պարտավոր էին քրեական գործ հարուցել և մեղավորներին հայտանբերել»,- նշեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պատժել նրան, ով պատասխանատու է այդ հարյուրից ավելի զոհերի համար:

«Եթե Գլխավոր գերագույն հրամանատարը չի պատժվում, ապա ո՞վ է պատասխանատուն. Սերժ Սարգսյանը պարտավոր էր Ապրիլյանից հետո քրեական գործ հարուցել»,- նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը:

Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի մասին նախապես տեղյակ չեն եղել, հետախուզությունն է վրիպել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ազատ Արշակյանն ընդգծեց. «Հետախուզությունը չի վրիպել, ինքն է վրիպել՝ իր նշանակած կադրերն են սխալվել. այդտեղից պետք է սկսեր: Պատասխանատուն նախևառաջ պետք է լինի Գերագույն գլխավոր հրամանատարը… Սա կանխորոշող, աղմուկ առաջացնող, շեղող, ինքնապաշտպանական ակցիա էր»:

Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ անցյալի սխալները չպետք է կրկնել. «Սա շատ կարևոր է. մեր ազգը պատմական դասեր պետք է քաղի տեղի ունեցածից և այլ կերպ կազմակերպի իր կյանքը»:

Ազատ Արշակյանն ընդգծեց, որ նախկիններին պետք է քաղաքական գնահատական տալ. «ՀՀԿ-ին և իր դաշնակիցներին, որոնք վճիռ կայացնելու իրավունք ունեին, պետք է քաղաքական գնահատական տրվի մեր պատմության այդ դրվագի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում