30 տարի առաջ՝ 1990թ., ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հնարպետություն: Հռչակագրի ընդունման դերի, դրույթների հետագա կապիտալիզացիայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արվեստագետ Սահակ Պողոսյանի հետ:
Ո՞րն էր այն բեկումնային շրջափուլը, որից հետո արդեն պարզ էր, որ դա բերելու է անկախության. այս հարցին ի պատասխան՝ Սահակ Պողոսյանը նշեց. «Երբ սկսվեց պերեստրոյկան, Չերնոբիլի դեպքից հետո արդեն պարզ էր, որ Խորհրդային Միությունը դատապարտված է և ժամանակի խնդիր է այդ երկրի կազմալուծումը՝ ըստ հանրապետությունների… ԽՍՀՄ փլուզումից հետո իրականում Ռուսաստանն ազատվեց բոլորից, ոչ թե մենք իրենից»:
Ինչո՞ւ կյանքի չկոչվեց անկախությունը: Սահակ Պողոսյանի դիտարկմամբ՝ ՀՀ երեք նախագահներն էլ եղել են դրածո. «Գուցե բացառություն է Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































