Ռումինացի երգիչ Տավի Պուստիուն զոհվել է գնացքի հետ բախվելու հետեւանքով, երբ նա ուղիղ հեռարձակում էր վարում: Այդ մասին հաղորդել Է Daily Star պորտալը:
Կադրերում երեւում է, որ արտիստն իրեն նկարահանում է ավտոմեքենայում, նրա կողքին գտնվում է մի աղջիկ: Վերջին վայրկյաններին նա գլուխը մի կողմ է շրջում եւ սկսում է ճչալ: Դրանից հետո տեսանյութն ընդհատվում է:
Հայտնի է, որ վթարի հետեւանքով Տավին զոհվում է պատահարի վայրում, իսկ նրա կինը գտնվում է օրհասական վիճակում՝ կենսապահովման սարքին միացած: