ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Պուերտո Ռիկոն փոխանակել Գրենլանդիայի հետ (կղզին պատկանում է Դանիային): Այս մասին գրում է The Daily Beast- ը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին աշխատակից Մայլզ Թեյլորին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր է վաճառել Պուերտո Ռիկոն կամ փոխանակել տարածքը Գրենլանդիայի հետ, քանի որ Միացյալ Նահանգներից կախում ունեցող կղզին կեղտոտ էր, իսկ ժողովուրդը՝ աղքատ:
Պետության ղեկավարը, իբր, նման հարց է ուղղել 2017 թվականին՝ Պուերտո Ռիկո թռիչքի ժամանակ: Թեյլորը նման մտքերը անընդունելի է համարել:
Ավելի վաղ, Պուերտո Ռիկոն վաճառելու Թրամփի գաղափարը հաստատել էր ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի նախկին պաշտոնակատար Էլեյն Դյուկը: Այսպես, Սպիտակ տան ղեկավարը առաջարկել էր «վաճառել կղզին կամ ազատվել այդ ակտիվից»: Սակայն Դյուկը պարզաբանել է, որ դրանից հետո Սպիտակ տանը այս գաղափարը այլևս չի բարձրաձայնվել:







































