Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ՕՊԵԿ +-ի երկրների մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո հաղորդել է, որ հուլիսին նավթի համաշխարհային շուկան առևտրային պաշարների նվազման փուլ է մտել:
Նա բացատրել է, որ հուլիսին պահուստներն առաջին անգամ անկում են ցույց տվել՝ հնգամյա միջին արժեքի համեմատությամբ։
«Սա այն միտումն է, որին մենք ցանկանում էինք հասնել մայիսից», – ասել է Նովակը, հավելելով, որ դա նշանակում է, որ պահուստները դեռևս կշարունակեն նվազել:











































