Saturday, 27 06 2026
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը

Արցախի դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:

Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների շփման շրջանակները ճշտելու ուղղությամբ։

Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման հարցին՝ պարետը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: Ժ. Միրզոյանի խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում կրթօջախներն անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով ապահովելու ուղղությամբ։

Նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործընթացը և բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում 11 քաղաքացի։

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի. կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին ուժեղացնել համավարակի դեմ պայքարը, խստացնել վերահսկողությունը և շարունակել միջոցներ ձեռնարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։

Անդրադառնալով կառավարության որոշ անդամների կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերին՝ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ երեկ խիստ նկատողություն է հայտարարել մի շարք գերատեսչությունների ղեկավարների: Նա անհասկանալի և անընդունելի է համարել նաև այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում իշխանություններից պահանջում էին հետաձգել ընտրությունները համավարակի ռիսկերի հետ կապված կամ ցուցադրաբար դիմակներ էին բաժանում քաղաքացիներին:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում դժվար է լինելու հաջողության հասնել՝ տույժեր կիրառելով միայն պետական համակարգի աշխատողների հանդեպ: «Հանրակրթական դպրոցների, բուհերի վերաբացման պայմաններում արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բոլորի միասնական ջանքերի գործադրումը:

Համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել և դրա համար պետք է շարունակել խստորեն պահպանել բոլոր սահմանված կանոնները»,- նշել է երկրի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում