Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Այն, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմը համարում է հաղթանակ, բացառապես այս իշխանության մեղավորությունն է

«Այն, որ այսօր Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, ասուլիս է տալիս, ապրիլյան պատերազմը համարում է հաղթանակ, դա բացառապես ներկայիս իշխանության մեղավորությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով այսօր Սերժ Սարգսյանի ասուլիսին և այդ ասուլիսում հնչեցրած որոշ գնահատականներին։

Նշենք, որ ասուլիսի ժամանակ, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես ձեզ առանց ավելորդ սեթևեթության կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում անձամբ իմ կողմից կամ Զինված ուժերի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։ Մենք ապրիլյան պատերազմում հաղթել ենք, և դրա չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է։ Չափման միավորը այն է, որ հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՀՂ անկախությունը»։

«Լավ է անում Սերժ Սարգսյանը, որ ապրիլյանը համարում է հաղթանակ, ինքը դա անում է, քանի որ նոր իշխանությունները լեգիտիմացրին Սերժ Սարգսյանի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իրականացված խայտառակությունը։ Եվ այդ լեգիտիմացումը եղավ ապրիլյանի դեպքերը քննող հանձնաժողով ստեղծելու միջոցով։ Այդ հանձնաժողովը մատը մատին չտվեց, մի բան էլ արդարացրեց Սերժ Սարգսյանին»,- ասաց Բադասյանը։

Մեր դիտարկմանը՝ քննիչ հանձնաժողովը դեռ չի հրապարակել իր վերջնական եզրակացությունը, և փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը հենց այդ զեկույցից զգուշանալով է ասուլիս հրավիրել, Բադասյանը պատասխանեց. «Հանձնաժողովը կամ չի ուզում լիարժեք բացահայտումներ անել, կամ չի կարող։ Կամ՝ երկուսը միասին։ Ասում եք՝ դեռ չի հրապարակվել զեկույցը։ Իսկ ինչքան ժամանակ է պետք դա հրապարակելու համար, մանավանդ որ աշխատանքները վաղուց ավարտվել են։ Ինչու են հապաղում։ Բայց արդեն իսկ սպասելի է, թե ինչ են հրապարակելու։ Ես հարավային ուղղությամբ եղել եմ պատասխանատու, բայց միայն իմ շրջապատից որևէ մեկը չի հարցաքննվել այդ հանձնաժողովում, թե ով ինչ գործողություն է կատարել, ինչպես է եղել, ով է եղել մեղավորը, որ մեր տղաների դիակները մնացել են հակառակորդի ձեռքում, որ մեր դիրքերը մնացել են իրենց ձեռքում։ Ես չեմ կարող ծավալվել՝ ելնելով շատ իրողություններից, պետական գաղտնիք պարունակող բաներ ասել։ Միայն լավ է, որ դրանից հետո շատ հարցեր շտկվել են, որոշ հրամանատարներ աշխատանքից ազատվել են, բայց դա բավարար չէ։ Դրան պետք է հաջորդեր պատասխանատվությունը, որը չեղավ»։

Բադասյանի խոսքով՝ ապրիլյանի ժամանակ հրամանատարները իրենց տեղում չեն եղել, չեն կարողացել և չեն իմացել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, ոչ մի բան չեն ձեռնարկել։ Անգործության է մատնված եղել նաև Գլխավոր շտաբի պետը, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը Ամերիկայում էր, բայց կարող էր ընդամենը մեկ հրաման տալ՝ հետ վերցնել դիրքերը: «Բայց նա նման հրաման չի տվել։ Հրաման չի տվել նաև հաջորդ օրերին։ Եվ տպավորություն է, որ այդ դիրքերը պետք է հանձնվեին, իսկ տղաները որպես մատաղացու պետք է զոհվեին։ Այս տպավորությունն է ձևավորվում։ Ես չեմ ասում, որ պայմանավորված պատերազմ է եղել, բայց նրանց բոլոր գործողությունները մարդկանց բերում են այդ եզրահանգման։ Սերժ Սարգսյանը խոսում է 80-ականների զենքից։ Այո, որևէ առաջընթաց չի եղել այդ ժամանակ մեր զինված ուժերում։ Իսկ այդ տարիներին իրենց ջիպերը 2016 թվականի արտադրության էին, գերժամանակակից էին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մեկ տանկի արժեք էր։ Սրա մասին կա՞ հանձնաժողովի զեկույցում»,- ընդգծեց Բադասյանը՝ ավելացնելով, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը իրեն չի էլ հետաքրքրում։ Իրեն միայն մեկ հարց է հետաքրքրում, թե ինչու քրեական գործեր չեն հաջորդել ապրիլյան պատերազմին:

«Իսկ եթե քրեական գործեր չկան, ապա Սերժ Սարգսյանը անմակարդակ, անբովանդակ, ստերով լիքը ասուլիս կհրավիրի, դրանից ուրախ, գոհ կմնա, քանի որ ինքը գիտի, որ իր արածները իրոք որպես հաղթանակ են ներկայացվել։ Այս ամենի մեղավորը, կրկնում եմ, գործող իշխանությունն է»,- եզրափակեց Վահան Բադասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում