Tuesday, 23 06 2026
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Մինսկը՝ Հայաստանի ազգային հավաքականի փրկության միջոց…

Սեպտեմբերի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի այս տարի՝ Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակներում հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիային։ Սեպտեմբերի 8-ին էլ մեր գլխավոր թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Էստոնիայի հետ։

Մարտի 3-ին Ամստերդամում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր C ենթախմբի երկրորդ խմբում՝ Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի թիմերի հետ: Կորոնավիրուսի համավարակի բռնկվելուն պես խոսվում էր, որ Ազգերի որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել: Հուլիսի 17-ին, սակայն, ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում որոշվել էր Ազգերի լիգայի որակավորման փուլի սեպտեմբեր-նոյեմբերին նախատեսված մրցաշարի ժամկետներում փոփոխություններ չկատարել: Հիմա արդեն կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նորամուտի խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մեր հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա մարտի 10-ին։ Արդեն մարտի 26-ին մեր գլխավոր թիմը՝ Կապառոսի գլխավորությամբ, առաջին հանդիպումը պետք է անցկացներ Տաշքենդում՝ մրցելով Ուզբեկստանի հետ։ Մարտի 30-ին էլ մերոնք պետք է խաղային Ղազախստանի հետ։ Այդ հանդիպումները հնարավորություն էին մեր մարզչի համար ծանոթանալու ֆուտբոլիստներին, սկսելու քայլերը խաղային մոդել ձևավորելու գործընթացում։ Նախատեսվում էր, որ մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացներ նաև մայիս և հունիս ամիսներին։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականները բազմաթիվ ստուգողական հանդիպումներ պետք է անցկացնեին մրցաշարին նախապատրաստվելու համար։ Դա լավ հնարավորություն էր Կապառոսի և մեր հավաքականի համար մրցելու ուժեղ մրցակիցների հետ։

Չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված է պաշտոնական առաջին հանդիպման օրը, այնուամենայնիվ, շատերը ստեղծված իրավիճակից ելնելով լուրջ կասկածներ ունեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ նախատեսված մրցավեճի կայանալու վերաբերյալ։ Այս օրերին տեղի են ունենում Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները։ Մասնավորապես, ակումբները կարճ ժամանակահատվածում մեկ հանդիպում ձևաչափով անցկացնում են փլեյ-օֆի հանդիպումները։ Միևնույն ժամանակ սկսվել է նաև Չեմպիոնների լիգայի 2020/2021 թթ. խաղարկության որակավորման փուլը, որտեղ դիմակայությունները ևս անցկացվում են մեկ հանդիպումով։

Այսօր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Եվրագավաթների 2020/2021 թթ. խաղարկությանն ընդառաջ՝ ՈՒԵՖԱ-ն ընդունել է կարևորագույն մի որոշում։ Մասնավորապես, եվրագավաթային նոր մրցաշրջանում պարտադիր են դարձել չարտերային թռիչքները թիմերի համար: Որպեսզի բոլոր թիմերը հավասար պայմաններում լինեն, ՈՒԵՖԱ-ն կփոխհատուցի չարտերային թռիչքների գումարը: Յուրաքանչյուր թռիչքի համար նախատեսված է թիմին հատկացնել 40 հազար եվրո: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի վիճակահանությունից հետո մտավախություն կար, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առկա սահմանափակումների պայմաններում թիմերը հնարավորություն չեն ունենա մեկնելու մրցավայր։ Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում չեն իրականացվում քաղաքացիական ավիացիայի չվերթներ։

Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքում հայկական երկու ակումբներ մրցելու են դուրսը։ Մասնավորապես, Գյումրիի «Շիրակը» Ռումինիայում խաղալու է «Ստյաուայի», իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Ղազախստանում՝ «Կայրաթի» հետ: Խոսվում էր, որ մեր երկու թիմերը ստեղծված իրավիճակում հնարավոր է չկարողանան հասնել մրցավայր։ Իր այս որոշմամբ ՈՒԵՖԱ-ն կվերակենդանացնի ակումբային ֆուտբոլը։ Այն իրական նվեր է հատկապես համեստ հնարավորություններ ունեցող թիմերի համար։

Բոլորովին այլ իրավիճակ է հավաքականների հարթությունում։ Այո, ազգային հավաքականները ևս մրցավայր են մեկնելու չարտերային թռիչքով։ Այստեղ, սակայն, խնդիրը հավաքական թիմերի լեգեոներների հավաքագրումն է։ Մեր ազգային թիմի կորիզը կազմում են արտասահմանյան թիմերում ելույթ ունեցող ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ։ Այսօր մատների վրա կարելի է հաշվել շաբաթվա ընթացքում դեպի Երևան չվերթները։ ՀՀ կառավարության որոշմամբ մեր երկրի սահմանը բաց է նաև օտարերկրացիների համար, բայց…

Մնում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր հավաքականի լեգեոներների ժամանումը Երևան։ Այս պահին նշմարվում է թերևս մեկ ուղի։ Խոսքը Մինսկ-Երևան-Մինսկ կանոնավոր չվերթների մասին է։ Վերջին ամիսներին հենց այս չվերթով են Հայաստան ժամանել ակումբներում ելույթ ունեցող բազմաթիվ լեգեոներներ։ Ուստի այս պահին Մինսկը մեր ազգային հավաքականի, այսպես ասած, փրկության միակ միջոցն է։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերից կգործեն կանոնավոր ավիափոխադրումներ նաև Ռուսաստանի հետ։ Նշենք, որ նախատեսվածի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաքը սկսելու է մոտավորապես սեպտեմբերի մեկին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում