«Ես համաձայն չեմ, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում»,- այս մասին այսօր հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը այս օրերին քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։
«Այդ ինչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք։ Ես այսօրվա ասուլիսը ևս քաղաքական ակտիվություն չեմ համարում, որովհետև ապրիլյան քառօրյան , թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, մենք խոսում ենք այսօր բուն մարտական գործողություններից, պատճառներից և հետևանքներից»։










































