«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հաշվիչ հանձնաժողով վերահաշվարկի դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Կուրեխյանը ընտրվել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու: Նրա մրցակիցը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էր։ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությանը մասնակցել էր 194 դատավոր, Արման Կուրեխյանը ստացել էր 38 ձայն: Հետագայում պարզվեց, որ ընտրության պրոցեսն այնքան էլ հարթ և օրինական չի անցել. քվեատուփում հայտնաբերվել էին ավելի քվեաթերթիկներ։
Դատավորների ընդհանուր ժողովի օրը կայացած այլ ընտրությունների վերաբերյալ ևս ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ։








































