Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս որոշումն ընդունվել է կուսակցական համագումարի ժամանակ, որն առցանց ձևաչափով է տեղի ունեցել։
ԱՄՆ նահանգների և տարածքների կուսակցական պատվիրակները հրապարակել են փրայմերիզների արդյունքները, ըստ որոնց՝ Բայդենը առավել մեծ թվով պատվիրակների ձայներ է հավաքել։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ բայդենի մրցակիցը կլինի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։








































