Ամերիկացի գիտնականները ներկայացրել են թափանցիկ մարտկոցներ, որոնք ունակ են կլանելու արևային լույսի էներգիայի մոտ 8 տոկոսը՝ միաժամանակ դրա գրեթե կեսը անցկացնելով իրենց միջով: Ինչպես ենթադրում են փորձագետները, նոր նյութից հնարավոր կլինի պատրաստել պատուհաններ, որոնք, այսպիսով, վերածվելու են բավականին արդյունավետ մարտկոցների:
Նոր մարտկոցների ստեղծման մասին հոդվածը լույս է տեսել Proceedings of the National Academy of Science-ում:












































