Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որում նա շնորհավորել է իր՝ բանտում գտնվող ամուսնուն՝ Սերգեյին, ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին խնդրում է, որ ես ձեզ փոխանցեմ իր խոսքերը: Նա և մյուս քաղբանտարկյալները բանտում են: Բայց նա խնդրում է, որ դուք չնստեք, այլ անեք ամեն ինչ, որպեսզի ապրեք կյանքի երկրում»,-ասել է նա տեսանյութում:
Ըստ Տիխանովսկայայի, նրա ամուսինը հանցագործություն չի կատարել և ձերբակալվել է հատուկ ծառայությունների սադրանքի պատճառով, որպեսզի թույլ չտան նրան չմասնակցել նախագահական մրցավազքին:










































