Սլովակիայում Բելառուսի դեսպան, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ես իսկապես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Սա տրամաբանական քայլ է, քանի որ, որպես դեսպան, ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից և ենթադրվում է, որ ես պետք է հետամուտ լինեմ նրա կողմից տարվող քաղաքականությանը: Արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ իմ հայտարարության մեջ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը դուրս է եկել այդ շրջանակից », – ասել է նա Tut.by պորտալին:
Միևնույն ժամանակ, երկրի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ դեսպանին պաշտոնանկ անելու որոշումը կայացնում է պետության ղեկավարը: Այս պահի դրությամբ Լեշչենիային աշխատանքից ազատման հրաման չի եղել։
Օգոստոսի 16-ին Լեշչենյան հանդես է եկել ի պաշտպանություն բելառուսների, որոնք ցույցի են դուրս եկել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Նա նաև խոսել է ընդդեմ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների բռնությունների:








































