Tuesday, 23 06 2026
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին

ՍԴ թեկնածուի քայլը լեգիտիմ ՍԴ ունենալու ճանապարհ է հարթում. մյուս թեկնածուները ևս պետք է հետևեն Ավետիսյանի օրինակին

«Անկախ այդ քայլի հիմնավորումներից՝ Վահրամ Ավետիսյանի կողմից իր թեկնածությունը հետ կանչելու որոշումը ողջունելի է ու դրական, քանի որ հակառակը լինելու էր ժամանակի ու ռեսուրսների անտեղի վատնում։

Սահմանադրական դատարանի դատավորի մյուս թեկնածուները ևս Վահրամ Ավետիսյանի օրինակով պետք է հետ վերցնեն իրենց դիմումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր  համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ «Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։

Հետևաբար նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»,- գրել էր Ավետիսյանը։

Բաբաջանյանի խոսքով՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջացրեց հանրային լայն ռեզոնանս ու ընդդիմախոսություն, վեր հանվեցին բոլոր այն հիմնավորումներն ու փաստարկները, որոնք անհնարին ու անարդյունավետ էին դարձնելու Ավետիսյանի պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Եվ թեկնածուի քայլը՝ հետ կանչել իր թեկնածությունը, վկայում է նրա համարժեքության ու հանրային տրամադրությունները պատշաճ գնահատելու կարողության մասին։

«Պետք է հույս ունենալ, որ Վահրամ Ավետիսյանի այս որոշումը նախադեպային կդառնա նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված մյուս երկու թեկնածուների՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի և հանրապետության նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի համար։ Այս երկու թեկնածությունները ևս հանրության կողմից միարժեք չեն ընդունվել, հնչել են և դեռ կհնչեն այդ պաշտոնում նրանց անհամատեղելիության մասին վկայող տասնյակ փաստարկներ ու հիմնավորումներ։ Վստահաբար նրանց ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ևս չի կայանալու, և եթե նրանք հետ չկանչեն իրենց թեկնածությունները, հետագա գործընթացը դառնալու է կրկին ժամանակի ու ռեսուրսների անտեղի վատնում։ Կոչ եմ անում Երվանդ Խունդկարյանին ու Արթուր Վաղարշյանին հետևել իրենց գործընկերոջ՝ Վահրամ Ավետիսյանի օրինակին և հնարավորություն տալ սահմանադիր մարմիններին Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն իրականացնել ավելի արդյունավետորեն, առանց ժամանակի վատնումների և, ի վերջո, ձևավորել այնպիսի Սահմանադրական դատարան, որն ունենալու համար նախաձեռնվել է սահմանադրական ճգնաժամի հաղթահարման երկարատև գործընթացը»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ թեկնածուների հրաժարումներով դատարանակազմության գործընթացն, իհարկե, կարող է ձգձգվել, բայց առավել նախընտրելի է թեկուզ ժամանակային առումով ավելի ուշ, այդուհանդերձ ունենալ անբասիր ու անխոցելի Սահմանադրական դատարան, քան տուրք տալ ամեն ինչ արագ ավարտելու մոլորությանը ու ձևավորել ոչ համարժեք ՍԴ։

«Ընդ որում, առաջիկա գործընթացները, նոր թեկնածուների ընտրությունն ու առաջադրումները պետք է տեղի ունենան առավել թափանցիկ ընթացակարգերով՝ չթողնելով կասկածի որևէ տեղ, քանի որ արդեն իսկ հնչում են մանիպուլյատիվ տեսակետներ, թե Վահրամ Ավետիսյանի հրաժարումը վկայում է իշխանությունների կողմից կառավարելի Սահմանադրական դատարան ձևավորելու ցանկության մասին։ Այդ տեսակետներն իհարկե անհիմն են, քանի որ եթե իշխանությունը նման ցանկություն ունենար, ի սկզբանե չէր առաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Այդուհանդերձ, այս հարցում պետք է լինել չափազանց նրբանկատ՝ ապագայում առաջադրվելիք թեկնածուների հետ կապված որևէ կասկածի կամ թերահավատության առիթ  չտալու համար։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե որևէ մեկին՝ իշխանությանը, ընդդիմությանը, ներկաներին, նախկիններին կամ այլ սուբյեկտների ենթակա ՍԴ, այլ իրապես անկախ, անաչառ, մասնագիտական ու անձնային ամենաբարձր որակներ կրող դատավորներից բաղկացած Սահմանադրական դատարան, որի կայացրած առանց բացառության բոլոր վճիռները ընդունելի կլինեն բոլորի, առանց բացառության բոլորի համար։ Ակնհայտ է, որ այս որակներին չէր համապատասխանում Վահրամ Ավետիսյանը, ով բավարար կամք ու վճռականություն ունեցավ հետ կանչելու իր թեկնածությունը։ Ակնհայտ է նաև, որ այդպիսի որակներ չունեն նաև Խունդկարյանն ու Վաղարշյանը, որոնք նույնպես պետք է բավարար համարձակություն ցուցաբերեն իրենց թեկնածությունները հետ կանչելու համար»,- ասաց պատգամավորը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ևս ողջունում է Վահրամ Ավետիսյանի քայլը, քանի որ նրա նկատմամբ հասարակական վստահություն չկար, և նա չէր կարող լինել լեգիտիմ թեկնածու: «Հաշվի առնելով տվյալ թեկնածուի ժառանգական խնդիրները՝ հոր հետ կապված, նախկինների հետ կապված, մասնագիտական հանրության  վերապահումները նրա նկատմամբ, պետք է ասել, որ թեկնածուի կողմից դիմումը հետ վերցնելը ճանապարհ է հարթում ավելի լեգիտիմ Սահմանադրական դատարան ունենալու համար, որովհետև նոր թեկնածուն, որին որ կառաջադրի կառավարությունը, հաշվի կառնի իրավական համայնքի ու արդեն իսկ առաջադրված թեկնածուի հետ կապված գործընթացը, և դրանից հետո հնարավոր կլինի համախմբվել նոր թեկնածուի շուրջ, ավելի լեգիտիմ որակների շուրջ։

Իսկ դա հնարավորություն կտա հետագայում ընտրվելու դեպքում համարել, որ նա ավելի մեծ լեգիտիմություն ունի, քան կարող էր ունենալ Ավետիսյանը»,- ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը լավատես է և շատ հավանական է  համարում, որ Ավետիսյանի քայլը վարակիչ կլինի, և մյուս թեկնածուները ևս կհետևեն նրա քայլին. «Թե հասարակության և թե իրավաբանական հանրության կողմից վերապահում կա նաև մյուս թեկնածուների նկատմամբ, և վերապահման հիմքը կրկին այն է, որ նրանք մեծ առնչություն են ունեցել նախկին արատավոր դատական համակարգի հետ։ Թեև ներկա դատական համակարգը դեռևս բարեփոխումների շեմին է, և դեռ  չենք տեսնում այնպիսի համակարգային բարեփոխումներ, որոնք որ կբերեն դատական համակարգի ընդհանուր մաքրմանը, ամեն դեպքում նշված դեպքերով հնարավորություն է ստեղծվում հասարակական վերահսկողություն սահմանելու նաև դատական համակարգի նկատմամբ, ինչը երկրում ժողովրդավարացման գործընթացի կարևոր մաս է կազմում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում