Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով թռել է Մինսկի անվաքարշակների գործարան, որի աշխատողները անցյալ շաբաթ միցել են Լուկաշենկոյի դեմ ուղղված բողոքի ցույցերին:
Լուկաշենկոյին գործարանում ասել են, որ երկրում գործարանները, որպես ամբողջություն, աշխատում են, որից հետո նա խոսել է ձեռնարկություններին գործադուլների կոչերի մասին՝ ասելով. «Ես գիտեմ, չնայած որ մի քանիսը թափառում են: Դե, 150 կամ նույնիսկ 200 մարդն ինչ որ գործարանում եղանակ չեն ստեղծում, սա առաջինը: Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ «վատ» նախագահը լրացուցիչ քանակ է պահել, որպեսզի մարդիկ փողոց դուրս չշպրտեն: Մենք պետք է ելնենք դրանից: Ով ուզում է աշխատել, թող աշխատի: Նրանք չեն ուզում աշխատել, դե, մենք էլ նրանց չենք ստիպի», – մեջբերել է Լուկաշենկայի գործակալությունը:









































