Մոսկվայում գրիպի և սուր շնչառական վարակիչ ինֆեկցիայի (ՍՇՎԻ) դեմ պատվաստումը կսկսեն կատարել սեպտեմբերի 1-ից: Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետը նշել է, որ անցյալ տարի պատվաստում են ստացել շուրջ 7 միլիոն մոսկվացիներ: Դա օգնել է խուսափել ընթացիկ տարվա գարնանը հիվանդությունների պիկից:
«Այս տարի ծավալը նվազագույնը պետք է կրկնել և կատարել այն ավելի վաղ»,- ասել է Սոբյանինը:











































