Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցերի շրջանակում Տավուշի մարզում է: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Շրջայց կկատարեմ Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ»,- նշել է նա:
Պետրոսյանն ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը: Նա նաև գրել է.
«Օրենքի գերակայության հաստատման ճանապարհին մեր քաղաքական կամքն անկոտրուն է: Պաշտպանված շրջակա միջավայր լինելու է»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908604386317045