Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
«Ընտանեկան միջոցառումները կարելի է անել 60 հոգով` 40-ի փոխարեն, կամ միայն 60 հոգի կարելի է անել հարսանիքների դեպքում, որովհետև պարզ է լինելու, որ մարդիկ ամուսնանում են. հարսանիք է, թե ուտուշ-խմուշ ա»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին` ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով` Հայաստանը միայն Երևանը չէ. «Մարզերում երեկոյան արդեն ցուրտ է, միջոցառումները կարելի է անել փակ մեծ դահլիճներում»:
Մանրամասն՝ տեսանյութում: