Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Վերոնիկա Ցեպկալոն կոչ է արել Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել որպես օրինականորեն ընտրված նախագահ: Ցեպկալոյի ուղերձի ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքում:
Նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոյի կինն իր լիակատար աջակցությունն է հայտնել Տիխանովսկայային: Նա համաշխարհային հանրությունից օգնություն է խնդրել Բելառուսում կատարվող անօրինականությունները և արյունահեղությունը դադարեցնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վերոնիկա Ցեպկալոն ընտրությունների նախօրեին փախել է Բելառուսից: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ նա միացել է իր ամուսնուն, որն ավելի վաղ որդիների հետ մեկնել էր Մոսկվա և այնտեղ քվեարկել: