Հունաստանի ռազմածովային ուժերը ամբողջական մարտական պատրաստվածության են բերվել Էգեյան ծովում թուրքական ռազմանավերի զորավարժությունների պատճառով, որը կտևի մինչև օգոստոսի 11-ը: Ինչպես նշում է Armyvoice.gr պորտալը, թուրքական նավերը կրակ են բացելու հունական Ռոդոս և Կաստելորիզո կղզիների անմիջական հարևանությամբ:
Պորտալի տեղեկություններով, հունական բանակում արձակուրդները չեղարկվել են, զինծառայողներին կանչում են զորամասեր: Մարտական պատրաստության է բերվել նաև ավիացիան: Աթենքը չի հաստատում կամ հերքում այս տեղեկատվությունը:
Հունական Open TV հեռուստաալիքի փոխանցմամբ, Էգեյան ծովում թուրքական 17 ռազմանավ կա: