Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել Մինսկի կենտրոնում ցուցարարների դեմ, հաղորդում է Sputnik Belarus- ը:
«Հերոս քաղաք՝ Մինսկ» կոթողի մոտ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել», – հաղորդել է գործակալությունը:
Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործվել նաև Գրոդնո քաղաքում, մարդիկ դժգոհում են շնչառության հետ կապված խնդիրներից:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Պետության նախագահի պաշտոնում առաջադրվել է հինգ մարդ, այդ թվում ՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի: Ըստ exit poll-ի հարցման առաջին տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 79,7% է հավաքում։ Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի չարտոնված ցույցեր են սկսվել: