«The Food Programme» ռադիոհաղորդման հաղորդավարուհի Շեյլա Դիլոնը մասնագետների հետ զրուցել է սննդի և տրամադրության միջև ամուր կապի մասին:
Հավասարակշռված և առողջ սննդակարգը կարող է օգնել նվազեցնելու անհանգստությունն ու դեպրեսիան՝ կարծում է սննդային հոգեբուժության հետազոտությունների միջազգային ընկերության նախագահ, պրոֆեսոր Ֆելիչե Ջաքը: Այս պնդումը ստուգելու համար Ջաքը խորհուրդ է տալիս փորձել միջերկրածովյան սննդակարգը:
Միևնույն ժամանակ, հագեցած ճարպով և շաքար պարունակող սնունդը, ըստ պրոֆեսորի, վատթարացնում է տրամադրությունը:
Մեկ այլ փորձագետ՝ Դոկտոր Ռուպի Աույլան, որը Միացյալ Թագավորությունում առաջին «Խոհարարական բժշկություն» դասընթացի հիմնադիրն է, կարծում է, որ պետք է հաճույք ստանալ սնունդ պատրաստելուց ու ուտելուց: Նա նաև խորհուրդ է տվել ուտեստներ, որոնք երեքից չորս բաղադրիչ են պահանջում և 10 րոպե պատրաստելու համար: