Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Պաշտոնական. Ս.Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ», «ՎԿՍ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Նախագահը ողջունել է «Հանիել գրուպ»-ի գործունեությունը մեր երկրում, նշելով, որ օրեր առաջ է ներկա գտնվել ընկերության Ամասիայի նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը և կարևորում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ներդրումային ծրագրերի իրագործումը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խրախուսման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, և այսուհետ էլ երկրի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի բացմանն ուղղված այդ քաղաքականությունը շարունակվելու է:

Երկուստեք հեռանկարային են համարվել Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներդրումները, կարևորվել է մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը և «Հանիել գրուպ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում համաշխարհային շուկայում տեղի ունեցող ներկա զարգացումներն ու կառուցվածքային տեղաշարժերը, դիտարկել՝ Հայաստանի շուկայական դիրքավորման հնարավորությունները:

«Հանիել գրուպ»-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին՝ մեր երկրում իրենց ծրագրերին աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ընկերությունը Հայաստանում համագործակցության և առաջընթացի ամուր հիմքեր է տեսնում, որը հեռանկարային զարգացման ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում