Երեկ ուշ երեկոյան լատվիական Յուրմալա առողջարանային քաղաքում տեղի ունեցավ երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2011» 10-րդ միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
Հայաստանն այս տարի «Նոր ալիք» մրցույթում ներկայացնում է էստրադային երիտասարդ երգիչ Էրիկը, որի հետ Յուրմալա է մեկնել նաև աջակցող խումբը։
Այս տարի ծրագիրը վարեցին Սերգեյ Լազարևը, Լերա Կուդրյավցևան, Յուլյա Կովալչուկը, Թիմուր Ռոդրիգեսը և Քսենյա Սոբչակը: Համերգի ընթացքում կայացած վիճականության արդյունքում հայտնի դարձավ, որ մեր երգիչը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո:
Երաժշտական մրցույթի գալա համերգին մասնակցեցին այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Գորան Բրեգովիչն ու Սիլը, իսկ Հայաստանից՝ Առնո Բաբաջանյանի հայտնի երգերից մեկի կատարմամբ տրիոյով ելույթ ունեցան Մհերը, Էմմի Բեջանյանն ու Սոնա Շահգելդյանը:
Մրցույթին մասնակցում է 16 հավակնորդ աշխարհի 13 երկրից:
Հիշեցնենք, որ անցած տարի «Նոր ալիքում» հաղթող էր դարձել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:









































