Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օդերևութաբանները Վրաստանի տարածքում կանխատեսում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Դա մասնավորապես վերաբերում է Արևմտյան Վրաստանին։ Ակնկալվում է, որ օդի ջերմաստիճանը հասնելու է 40-41 աստիճանի։
Մասնագետները ենթադրում են, որ այս սեզոնում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվելու է հուլիսի 29-ին։ Նրանք բնակչությանը հորդորում են նախազգուշական միջոցներ ձեռնարկել, արևի տակ չմնալ և մեծ քանակությամբ հեղուկ գործածել։










































