Արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Ցուցարարների հիմնական պահանջը վարչապետ Բոյկո Բորիսովի և երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները:
Ցույցերի մասնակիցները մեղադրում են կառավարությանն ու երկրի գլխավոր դատախազին համատարած կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու համար: Ի պատասխան վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնանկ արեց կաբինետի մի շարք անդամների, այդ թվում` ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարներին, միաժամանակ հայտարարելով, թե անձամբ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:
Շաբաթ օրվա ակցիայի խորհրդանիշը սպիտակ ֆուրգոնն էր՝ «Համակարգը մեզ սպանում է» մակագրությամբ: Այս կարգախոսի ներքո անցավ հաշմանդամ երեխաների մայրերի երթը: Այն բանից հետո, երբ ոստիկանները փակեցին ֆուրգոնի ճանապարհը դեպի Օրլովի կամուրջը՝ բողոքի ցույցերի կենտրոններից մեկը, ցուցարարները փակեցին խաչմերուկներից մեկը՝ այնտեղ ևս մեկ վրանային ճամբար տեղադրելով: Հինգշաբթի օրվանից Սոֆիայի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արգելափակված է:
Bulgaria in one picture #оставка #систематаниубива pic.twitter.com/eUBr8F1w9b
— Orehovka (@orehovka) August 1, 2020