Friday, 03 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը

Թուրքիան փորձում է շոշափել Ռուսաստանի տրամադրությունները. Երևանը պետք է արգելակի արցախյան հարցում Անկարայի մխրճվելու փորձերը

Ռուսաստանի համար մտահոգիչ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ նկատելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:

Նրա խոսքով՝  պաշտոնական Մոսկվան անհանգստությամբ է ընդունել «բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը»: «Ինչպես ցանկացած տարաձայնություն միջազգային ասպարեզում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով»,- ասել է նա՝ ընդգծելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանդարտեցման հարցում Ռուսաստանի ներդրումը:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը, արձանագրելով լուրջ մտահոգություն տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացումների վերաբերյալ, ելնում են առկա խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունից: Դիվանագիտական լուծումը, հավելում է նա, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ «ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»:

Զայցևը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատել տարածաշրջանում ընդհանուր իրադրությունը կայունացնելու նպատակով: «Նպատակն է ակտիվորեն նպաստել Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատմանը»,- ասել է նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում արցախյան հարցի կարգավորմանը մասնակից լինելու համար: «Թուրքիան իսկապես ուզում է  մխրճվել արցախյան հարցի լուծման  և առհասարակ ներկայություն ունենալ տարածաշրջանում ընդհանուր պրոցեսների  մեջ։ Ուստի ես կարծում եմ՝ սրանք առաջին հերթին Թուրքիայի նախաձեռնություններն են։ Ինչո՞ւ է փորձում հիմա դա անել, որովհետև  սադրանքը Տավուշում չստացվեց, Ադրբեջանը ստացավ հուժկու հակահարված, ուստի պլանը՝ ներգրավել Հարավային Կովկասը որպես ապակայունացնող  գոտի, չստացվեց։ Հայաստանը հուժկու հակահարված տվեց, և լինենք անկեղծ՝ Ռուսաստանն էլ հիացած չէր այդ պլաններով, հիմա փորձում են դիվանագիտական ճանապարհով քայլեր անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետն արձանագրում է՝ Թուրքիան լուրջ դիվանագիտություն ունի, ու Հայաստանն այստեղ պետք է շատ ուշադիր լինի. «Ուղիղ հարյուր տարի առաջ քանդվեց Օսմանյան կայսրությունը, Թուրքիան ապակայունացված վիճակում էր, երկու մասի բաժանված, այն ժամանակ իրենց դիվանագիտությունը կարողացավ մանևրել ու, ի դեմս բոլշիկյան Ռուսաստանի, համախոհ ձեռք բերեց՝ տիրանալով հայկական պատմական տարածքներին։ Հիմա ևս այդպիսի փորձեր են արվում։ Չստացվեց ուժով, սպառնալիքով, չստացվեց նաև ռեգիոնն ապակայունացնել, հիմա փորձում են դիվանագիտական ճանապարհով։  Այո՛, կան վտանգներ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում դա չեն հասկանում։ Պետք է հետևել ռուս-թուրքական հարաբերություններին, նաև ակտիվ աշխատել միջազգային հանրության հետ՝ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի,  որպեսզի նոր սադրանքներ չլինեն։ Ինչու է Թուրքիան հիմա դա անում՝ որովհետև զորավարժություններ են, ու հիմա հարմար պահ է շոշափելու Ռուսաստանի տրամադրությունները։

Հայաստանը պետք է ակտիվ աշխատի իր բոլոր խողովակներով՝ այդ թվում նաև Ռուսաստանի  ԱԳՆ-ի հետ։ Լինենք անկեղծ՝ մեզ նույնիսկ ձեռնտու էր, որ Թուրքիան սադրանքի դիմեր, այդ դեպքում կստանար միջազգային հանրության կոշտ արձագանքը, բայց հիմա նրանք անցել են ավելի նուրբ դիվանագիտական ջանքերի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ռուս-թուրքական համատեղ ջանքերն արցախյան քաղաքականության ուղղությամբ միայն ի վնաս Հայաստանի կարող են լինել։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ Հայաստանն այս փուլում պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման ֆորմատը, նաև դրան զուգահեռ գործունեություն ծավալել: «Եթե հետևողական լինեն այդ ուղղությամբ, տորպեդահարելու են Մինսկի խմբի աշխատանքը, փորձելու են ներկայացնել, թե իբր այն անարդյունավետ է, և միայն իրենք կարող են հարց լուծել։

Բայց հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է դրան համաձայնի։ Թուրքիայի որևէ տեսակի ներգրավվածությունն այս հարցում կործանարար կարող է լինել։ Թուրքիան ընդհանրապես Հայաստանի հարցերով կարող է կարծիք ունենալ այն պարագայում, երբ Ցեղասպանությունը ճանաչած կլինի, փոխհատուցման ուղղությամբ քայլեր ձեռնարկած կլինի։

Ցեղասպան պետությունն իրավունք չունի խառնվելու այլ պետության գործերին։ Ճիշտ այնպես, ինչպես՝ եթե Գերմանիան ճանաչած չլիներ Հոլոքոսթն ու հարաբերվեր Իսրայելի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական համագործակցությունը ընդդեմ Հայաստանի է լինելու, ու Երևանի քայլերն այս ուղղությամբ պետք է հստակ լինեն. «Հայաստանի հետ առնչվող ցանկացած հարցի  շուրջ ռուսական կողմը պարտավոր է 100 տոկոսանոց ինֆորմացիա տրամադրել։ Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, իսկ նրա նպատակն այժմ Ադրբեջանի միջոցով  ազդեցություն ունենալն է այս տարածաշրջանի վրա։ Հայաստանը ոչ մի դեպքում դա չպետք է թույլ տա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում