Microsoft ընկերությունը դադարեցրել է չինական ByteDance ընկերության հետ բանակցությունները TikTok հավելվածի գնման շուրջ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրներին:
Պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն է այն մասին, որ ինքը չի աջակցում ամերիկյան ընկերության կողմից TikTok-ի գնումը և նախապատվություն է տալիս արգելել հավելվածը երկրի տարածքում՝ հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հավանություն տալ հավելվածի արգելափակմանը երկրի ամբողջ տարածքում այն պատճառով, որ այն, ենթադրաբար, կարող է օգտատերերի անձնական տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին: