Լոնդոնում Ռեմբրանդի ինքնանկարը վաճառվել է ռեկորդային՝ £14,5 մլն-ով

Ռեմբրանդի (Հարմենս վան Ռեյն, 1606-1669) նկարը Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ £14,5 մլն-ով ($18,7 մլն): Այս մասին հաղորդել է Sotheby’s աճուրդի տունը:

Նախապես նկարը գնահատել են £12-16 մլն ($15-20 մլն), այն փորձել են ձեռք բերել 6 հավաքորդներ: Նկարիչը այն նկարել է 26 տարեկանում և համարվում է շատ հազվադեպ:

Sotheby’s-ի տեղեկություններով՝ դա երկու նկարներից մեկն է, որում Ռեմբրանդը պատկերել է իրեն շքերթային հագուստով՝ սև շլյապայով և օձիքով:

Վարպետի՝ ռեկորդ սահմանած նախորդ ինքնանկարը վաճառվել է £6,9 մլն-ով: