Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարությանը, որում նա նշել է, որ իր սերունդն ազատագրել է Ղարաբաղը, իսկ Արարատ լեռան ազատագրումը մնում է հաջորդ սերնդի ուսերին.
«Եթե Հայաստանի դիրքորոշումն այդպիսին է, ապա այդ երկրի հետ անհնար է հասնել խնդրի կարգավորմանը։ Ըստ էության, դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որը շարունակ հայտարարվում է խաղաղության հանդեպ իր ունեցած հակվածության մասին։
Ժամանակ առ ժամանակ ես Հայաստանի սահմանի բացման վերաբերյալ կոչեր եմ ստանում։ Թուրքիան տվյալ հարցում ներկայացրել է իր դիրքորոշումը։ Թո՛ղ Հայաստանն իր հարցերը լուծի Ադրբեջանի հետ, և մենք կբացենք սահմանը»։
Հիշեցնենք, որ Էրդողանից առաջ էլ Սերժ Սարգսյանին քննադատել էր Թուրքիայի արտգործնախարարությունը։










































