ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ էներգետիկ քաղաքականության վերաբերյալ Տեխասում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը հոգ չեն տանում մաքուր օդի մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Չինաստանը չի մտածում իր օդի մաքրության մասին, այնպես, ինչպես և Հնդկաստանը», – ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հոգ է տանում օդի մաքրության մասին:
Նա հավելել է, որ էներգետիկան զարգացնելով՝ ԱՄՆ-ը չի մոռանում բնապահպանության մասին: