Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ամերիկյան Ալաբամա նահանգում տեղի է ունեցել թոշակառուների գեղեցկության մրցույթ, որոնք ապրում են ծերանոցներում: Այս պատվավաոր տիտղոսի համար պայքարել են ծերանոցների 75 բնակչուհիներ ողջ նահանգից: Յուրաքանչյու մասնակից պաշտպանել է իր ծերանոցի պատիվը: Եզրափակչում է հայտնվել 10 տատիկ, որոնք ներկայացել են ժյուրիին և պատմել իրենց կյանքի պատմությունը:
Հաղթող է ճանաչվել 100-ամյա Ֆելմա Շրիմշայթերը, որն ապրում է Անդալուսիա փոքրիկ քաղաքում: Ֆելմա տատիկը ժյուրիի անդամներին գերել է իր կյանքի պատմությամբ. նա ճանապարհորդել է ԱՄՆ բոլոր նահանգներում, Կանադայում և Եվրոպայի մեծ մասում: Շրիմշայթերը պատմել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան բանակում ծառայության և այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր կյանքում: