Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մեծամասնական ընտրությունները պետք է վերացնել. դրանք վերահսկում են գողականները

«Անգամ 1 օր առաջ արժե արտահերթ ընտրություններ անել: Օրը նշանակություն չունի: Արտահերթ՝ նշանակում է, որ հասարակությունը չհամաձայնեց ստեղծված իրավիճակին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը՝ համոզմունք հայտնելով, որ արտահերթ ընտրություններ անպատճառ կլինեն:

Նրա խոսքով, ՀԱԿ-ն իշխանությունից կոնկրետ քայլեր է սպասում՝ ընտրական օրենսգրքից պետք է հանվի մեծամասնական ընտրությունների մասին հոդվածը և պետք է անցկացվեն միայն համամասնական ընտրություններ: Հ. Բագրատյանը պատմեց, թե ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ տեղամասերից մեկում «կարգ ու կանոնը պահպանելու համար» իրեն է մոտեցել հայտնի գողականներից մեկը՝ ոստիկանների հետ միասին. «Գողականները կրկին գալու են տեղամասեր: Մենք առաջարկում ենք ձևականությունները վերացնել և ասել, որ ոստիկանապես Ալիկ Սարգսյանն է ընտրությունների պատասխանատուն»:

Հ. Բագրատյանը շեշտեց, որ թեև ԿԸՀ-ն ներկայացնում են իբրև անկախ մարմին, սակայն ո՛չ Գարեգին Ազարյանը, ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ փաստաբանների պալատը անկախ չեն:

ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ Հ. Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ-ը մեծ ռիսկի է գնացել, ակնկալիքներ կան, բայց ոչ այնպիսին, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է ասել: «Բա այս կերպ երկխոսո՞ւմ են: Մենք կարիք չունենք Դավիթ Հարությունյանի խոսքերը լսելու: Մենք գիտենք, որ ինքը ոնց էլ գցես, կատվի պես ոտքերի վրա է կանգնելու: Ճարտար լեզու, խոսքեր: Մենք գործողություն ենք ուզում տեսնել: Եվ պատահական չէ, որ այն, որ երկխոսության միջոցով պարտաստ ենք վիճակը փոխելու, սա հենց իշխող ուժն է, Սերժ Սարգսյանն է ասել, և ասել է դեսպաններին, որ իրոք գնում է երկխոսության: Բայց երկխոսությունը ո՞րն է: Բլա-բլա՞ն»,- ասաց Հ.Բագրատյանը:

Ի դեպ, Հ.Բագրատյանը նշեց, որ 2-3 անգամ իշխանությունը դրված է եղել սկուտեղին, բայց ՀԱԿ-ը չի վերցրել՝ մեկն ընտրություններից հետո, մեկն այս տարվա մարտին, իսկ հիմնական պատճառը Ղարաբաղի ճակատագրով մտահոգությունն է եղել, որի շուրջ վիճակն օրհասական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում