Երեկ անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության
Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ
գտնվող շինարարության աղբարկղերի մոտ զինամթերք է թողել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում, հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված
«ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ, ինքնաձիգի դատարկ
պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ և ինքնաձիգի
մասեր:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: