Մինեապոլիսի բնակիչները ոստիկանության ֆինանսավորումը կրճատելու պատճառով պարեկություն են կազմակերպում հանցավորության դեմ պայքարի համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Կազմավորման որոշ անդամներ զինված են, բայց հայտարարում են, որ կրակ չեն բացի, ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ պարեկային ծառայությունները ստեղծվում են ոստիկանության ուժերը լրացնելու համար:
Ավելի վաղ Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը ոստիկանության բյուջեն առնվազն 10 միլիոն դոլարով կրճատելու որոշում կայացրեց:
Ֆինանսավորումը կրճատելու որոշումը կայացվել է ձերբակալության ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։ Ողբերգական դեպքի հետևանքով Միացյալ Նահանգներում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ ոստիկանների կամայականության և ռասիզմի: