Չինացի դիվանագետները հուլիսի 24-ի կեսօրին ազակել են Հյուսթոնում ՉԺՀ-ի հյուպատոսության շենքը այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները նրանց 72 ժամ ժամանակ են տվել դիվանագիտական առաքելությունը փակելու համար:
«Ասոշիեյթիդ պրես» գործակալության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 16-ին դիվանագիտական համարներով մի ավտոմեքենա հեռացել է հյուպատոսության շենքից: Դրանից հետո ԱՄՆ դաշնային գործակալները ստուգել են հյուպատոսության փակ դռները:
Հայտնի է դարձել նաև փականագործի մասին, որը փորձել է կոտրել շենքի դռներից մեկի կողպեքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հրամայել էր փակել Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսությունը: Ըստ Վաշինգտոնի՝ այնտեղ «չինական լրտեսների բույն» էր: Ի պատասխան՝ Պեկինը հայտարարել է Սիչուան նահանգի Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակման մասին: