Մենք մտահոգությամբ հետևում ենք ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվող ռազմական բախումներին: Մենք ցավում ենք կովկասյան ժողովուրդների և երկրների միջև առճակատման ցանկացած փաստի համար՝ չխոսելով ռազմական բախումների մասին: Այս մասին նշվում է Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի (ԿԺՌԿ) նախագահության ուղերձում։
«ԿԺՌԿ-ն պատրաստ է իր պլատֆորմը տրամադրել Ռուսաստանում հայ-ադրբեջանական համայքների հարաբերությունների կարգավորման համար:
Մենք դիմում ենք բոլոր մեր հայրենակիցներին և Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի (ԿԺՌԿ) անունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշվում է ուղերձում։











































