Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

Էլթոն Ջոնից նրա նախկին կինը միլիոններ է պահանջում՝ ամուսնալուծության պայմանները խախտելու համար

Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, բրիտանացի երգչին մեղադրում է ամուսնալուծության պայմանագիրը խախտելու մեջ և 3 միլիոն ֆունտ ստեռլինգ է պահանջում նրանից, հաղորդում է Sky News-ը:

Ռենատա Բլաուելն աստղի հետ ամուսնացած է եղել 4 տարի և պնդում է, որ լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Էլթոն Ջոնը խախտել է իրավաբանական համաձայնագիրը, որով արգելվում էր հրապարակայնորեն խոսել իրենց ամուսնության մասին: Քառամյա ամուսնությունը հիշատակվել է Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմում, ինչպես նաև Instagram-ի հրապարակումներում: Բացի այդ, Բլաուելին վշտացրել է այն փաստը, որ երգչի հուշերում տեղ գտած մի հատվածում նշվում է, որ նա չի ցանկացել համատեղ երեխաներ ունենալ: Կնոջ խոսքով, նրանք փորձել են երեխա ունենալ: Ռենատա Բլաուելը հայտարարել է, որ այդ տեղեկությունը խախտում է 1988թ.-ին ամուսնալուծության ժամանակ կնքված պայմանագիրը և ազդում է իր հոգեկան առողջության վրա:

Գերագույն դատարան ներկայացրած փաստաթղթերում Բլաուելի փաստաբանները նշել են, որ կինը ստիպված է եղել փոխել անունը և արտաքինը, ինչպես նաև թաքնվել հանրությունից: Էլթոն Ջոնի իրավաբանական թիմը պնդում է, որ ամուսնության մասին այս տեղեկությունները հայտնի էին նաև նախկինում, իսկ պայմանագիրը վերաբերում է միայն «գաղտնի հարցերին»:

Էլթոն Ջոնի ընկերները պնդում են, որ երգիչը ցնցված է Ռենատայի հայտարարությունից՝ խաղաղ ամուսնալուծությունից 30 տարի անց: Փաստաբանների թիմը հավելել է, որ զույգը տարիներ շարունակ նամակագրություն է պահպանել՝ առանց Ռենատայի հոգեկան հիվանդությունների մասին որևէ հիշատակման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում