Վարդան Տողանյանը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցիների սադրիչ գործողությունները Ռուսաստանի տարածքում հաշվարկված են հայկական կողմի պատասխան քայլերՎերջին օրերին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ամեն րոպե տեղեկություններ է ստանում այն մասին, որ հայաստանցիները մտադիր են հավաքներ ու տարբեր ակցիաներ կազմակերպել Ռուսաստանի այս կամ այն քաղաքում, այդ թվում՝ Մոսկվայում: Տեղեկությունը դեսպանատունը հայտնում է Facebook-ի պաշտոնական էջում:
«Խնդրում են նաև սոցիալական ցանցերում հանդես չգալ նման բովանդակությամբ կոչերով, չտարածել այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք կարող են էսկալացիա և լարված իրավիճակ առաջացնել: Ողջախոհություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Ներկա պայմաններում մեզ հարկավոր է համախմբված լինել, հանդես գալ միասնական դիրքերից, համաձայնեցնել մեր գործողություններն ու կանխել ցանկացած սադրիչ դրսևորում»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:
Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ
Տողանյանը նաև հայտնում է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել օպերատիվ ռեժիմով՝ մշտական կապ պահպանելով հայ համայնքի կառույցների ու ռուսաստանյան իշխանության հետ:
ՌԴ-ում բնակվող հայերին դեսպանը հիշեցնում է նաև, որ անհրաժեշտ է գործել այդ երկրի օրենսդրության շրջանակներում:
https://www.facebook.com/armembrus/posts/1174260702959065







































