Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի և Սիրիայի սահմանի վրա, վնասվել է շենք և ավտոմեքենա: Այդ մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Որոշ ժամանակ առաջ պայթյուններ են լսվել սահմանի սիրիական կողմից, անվտանգության ցանկապատի մերձակայքում»,-հաղորդում է մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ քաղաքացիական շենքին և ավտոմեքենային, «հավանաբար, հասցվել է բեկորային վնաս»: Պայթյունների պատճառը չի նշվում՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










































