Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Վարչապետի ուշագրավ ակնարկը. «Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը՝ խիստ անհրաժեշտություն»

Կառավարության հուլիսի 23-ի նիստում վարչապետ Փաշինյանը անդրադարձ է կատարել տավուշյան իրադարձություններին, տվել դրանց ռազմաքաղաքական գնահատականը։ Վարչապետը նաև փաստել է, որ Տավուշում արձանագրվել է հաղթանակ և հայկական դիրքերի ամրապնդում, հայկական անվտանգության համակարգի ամրացում:

Այնուհետև Փաշինյանն արձանագրել է հայկական կողմի հետագա մարտավարական ու ռազմավարական նշաձողերը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստան-Արցախ անվտանգության համակարգի առավել ամրապնդման և սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Երևանը օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմաքաղաքական գործակցության պայմանագրի հարցն ու այն դրվելու է ստորագրման:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրա անհրաժեշտության մասին բազմիցս է բարձրաձայնել՝ նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, որպես ԱԺ պատգամավոր. «Ինձ թվում է՝ ժամանակը հասունացել է, որ մեր գործիքակազմի մեջ ավելանա նաև այդ «զինատեսակը»։ Բայց դրա հետ միասին պետք է աշխարհին ցույց տանք, որ երբ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ ինքը Արցախի քաղաքացիների և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկիր է, դրանք միայն խոսքեր չեն, նաև՝ պարտավորությունների համակարգ է։ Ես նաև նշել եմ՝ շատ լավ է, որ Հայաստանում գալիս են այն գիտակցության, որ մենք ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն ենք։ Եթե վերցնենք ՀՀ ԶՈՒ-երը և Արցախի Հանրապետության ՊԲ-ն, ապա նրանք իրականացնում են խաղաղության ամենամեծ առաքելությունը՝ ստիպելով Ադրբեջանին պահպանել զինադադարը, իսկ երբ որ պետք է՝ պարտադրել խաղաղությունը, բնականաբար այդ համագործակցությունը պետք է գտնի իր ձևակերպումը, որ հասկանալի լինի աշխարհին, նույն Ադրբեջանին՝ մեր ուժը մեր միասնության մեջ է, իսկ միասնության էլեմենտներից մեկը լինելու է այդ համաձայնագիրը, որտեղ ամրագրված կլինի, թե որ գործողությունների ժամանակ ինչ է տեղի ունենալու»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ցանկացած պարագայում, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանը որոշ գործողություններ է իրականացնում, Հայաստանում շատ կամավորներ պատրաստակամություն են հայտնում գնալու ու պաշտպանելու՝ գիտակցելով, որ մեր անվտանգությունը սկսում է հենց Արցախի Հանրապետության սահմանից. «Մենք հուլիսին տեսանք, որ միանգամից ԱՀ-ի և՛ կամավորները, և՛ վետերանները, և՛ շատ հարգված գործիչներ հայտարարություն տարածեցին, որ պատրաստ են մի քանի ժամվա մեջ լինել Տավուշի սահմանային հատվածում ու պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։ Երևի ժամանակն է հասունացել, որ օգտագործենք դիվանագիտական այդ գործիքը։ Ուշ թե շուտ Ադրբեջանը ստիպված է լինելու գալ նստել բանակցությունների սեղանին ու այդ ժամանակ ստիպված կլինի բանակցել այս նոր պայմաններով»։

Մեր այն հարցին՝ իրավական ձևակերպում ստանալու դեպքում դա չի՞ նշանակի, որ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Իսկ Հայաստանը երբևէ ասե՞լ է, որ չի ճանաչում։ Ես միշտ իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի դիմել Արցախի ճանաչման գործընթացին միջազգային հանրության խնդրանքով, քանի որ նշում էին՝ եթե դուք ճանաչեք, էլ ինչի՞ մասին ենք մենք բանակցելու, քանի որ բանակցությունները միտված են Արցախի կարգավիճակի ամրագրմանը, հակամարտության բուն խնդիրը հենց դրան է վերաբերում։ Հիմա Հայաստանն ասում է՝ լավ, հարգում եմ, գալիս եմ բանակցելու, հիմա այդ քայլին չենք գնա՝ թող Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը նստեն բանակցությունների սեղանին, քանի որ բուն խնդիրը այդ երկու պետություններին է վերաբերում։ Իսկ Հայաստանը՝ որպես անվտանգության երաշխավոր, իր առաքելությունը կկատարի՝ լինի դա Նախիջևանում, թե Տավուշի սահմանային հատվածում։ Այն, որ մենք բոլորին հարգելով այդ քայլին չենք գնացել՝ պետք չէ ներկայացնել, թե մենք չենք ճանաչում Արցախը, դե յուրե դա չենք արել, բայց դե ֆակտո ընկալում ենք, չէ՞, որ երբ կառավարությունները համագործակցում են, կամ մնացած այլ խնդիրներով կան համագործակցություններ՝ ֆինանսական, շուկա, կրթական… դրանից ավելի էլ ի՞նչի մասին խոսենք, մի հատ էլ ադրբեջանական ջրաղացին ջուր լցնենք՝ ասելով ճանաչում ենք։ Մնացածն էլ պետք է հերթով իրականացնենք, քայլ առ քայլ գնանք մեր ազգային երազանքի հետևից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում