Ամերիկյան Բիրմինգհեմ քաղաքի դատարանի ատենակալների կոլեգիան որոշում է կայացրել մեղադրանք առաջադրել Ուզբեկստանի քաղաքացի Ուղուլբեկ Քոդիրովին, որը մահափորձ է նախապատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ, ինչպես նաև ունեցել է անօրինական զենք և զինամթերք: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Քոդիրովը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 13-ին Ալաբամա նահանգում զենք գնելիս: Նա Միացյալ Նահանգներում էր գտնվում անօրինական կերպով, քանի որ 2010 թ. ապրիլի նրա ուսանողական վիզայի գործողությունը չեղյալ էր համարվել: Քոդիրովը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամերիկյան առաջնորդի հասցեին սպառնալիքներով: