Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր ացելել են սահմանամերձ Զանգակատուն համայնք:
Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ ճանապարհ, ջրագիծ, աշխատատեղեր:
Նախաձեռնությունից հայտնում են, որ պայմանավորվել են համայնքի հետ մնալ մշտական կապի մեջ և հերթով լուծումներ գտնել բոլոր խնդիրների համար։ Սահմանի յուրաքանչյուր հարց՝ ռազմավարական է՝ կրթությունից մինչև մաշված ջրագիծ։ Բոլոր հարցերին պետք է լուծումներ գտնենք։ Անխտիր բոլոր հարցերին։ Այս շաբաթ կշարունակենք մեր այցերը սահմանային բնակավայրեր։








































