Thursday, 02 07 2026
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է

Լևոն Յոլյանը դստեր համար 1 միլիոն դոլարանոց բնակարան է գնել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է դիմումը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է  ստացել Լևոն Յոլյանի վերաբերյալ։ Դիմումը վերաբերում է Լևոն Յոլյանի կողմից դստեր համար գնված թանկարժեք բնակարանին, որը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձի՝ դստեր՝ Աննա Յոլյանի հայտարարագրում արտացոլված չէ։

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Աննա Յոլյանի համար գնել է  Բուզանդի 107 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի 12-րդ հարկում տեղակայված թանկարժեք բնակարաններից մեկը: Բնակարանը գնվել է «Դակռուս» ՍՊԸ-ից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 242,5 ք/մ է: Գործարքը կատարվել է  2017 թվականի նոյեմբերի 14-ին, թերևս երբ սկսվել է նորակառույց շենքի շինարարությունը։ Այնուհետև՝ 2019 թվականի հուլիսի 30-ին, կնքվել է սեփականության իրավունքի փոխանցման ակտը, իսկ օգոստոսի 8-ին գործարքը ստացել է պետական գրանցում:

Նշենք, որ բնակարանի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Լևոն Յոլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում նշված բնակարանի մասին որևէ տեղեկություն չկա, ինչը հանդիսանում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ուսումնասիրության առարկա:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր հարցին, ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի։ Հարությունյանը նաև չպատասխանեց մեր հարցին՝ վարույթ արդեն հարուցվե՞լ է, թե՞ դիմումը դեռևս ուսումնասիրության փուլում է։ «Ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Ձեր ոչ մի հարցին ես չեմ կարող պատասխանել»,- ասաց ԿԿՀ նախագահը։

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվեց ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Օրենքը հնարավորություն է ստեղծել բռնագանձելու գույքը, եթե անձը անցնում է կոռուպցիոն բնույթի որևէ գործով, ու եթե նրա ստացած եկամուտների ու ունեցած գույքի արժեքի տարբերությունը 50 մլն դրամից ավելի է։ Գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազությունն առանձին քաղաքացիական հայցով կարող է դիմել դատարան անգամ այն դեպքում, եթե ուսումնասիրության հիմք հանդիսացած քրեական գործով այդ անձի մեղավորությունն ապացուցել հնարավոր չի եղել։ Նախկին ու ներկա պաշտոնյաների դեպքում ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրության հիմք կարող է դառնալ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործը, այլև օպերատիվ-հետախուզական տվյալը։

Օրենքի կիրարկման մասով հսկայական դեր ունի հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու  հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկում է ներկայացված հայտարարագրեր, վերլուծում է դրանք, իսկ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը համարում է, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը ներկայացնում է Գլխավոր դատախազություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում