Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

Այս տարվա 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 2 դեպք է գրանցվել, տուժել է առնվազն 6 լրագրող․ ԽԱՊԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց է ներկայացվել։ Զեկույցը ներկայացնում ենք ստորեւ․

«2020թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար շարունակել է մնալ բարդ ժամանակաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսի չնահանջող համաճարակով եւ ներքաղաքական լարված իրավիճակով։

Արձանագրվել են ինչպես տարատեսակ ճնշումներ ու լրագրողական գործունեության խոչընդոտումներ, այնպես էլ ֆիզիկական բռնություններ, ինչը չկար նախորդ եռամսյակում։ Այսպես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է ֆիզիկական բռնության 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ակցիաների ժամանակ։ Լրագրողական կազմակերպություններն այս առիթով հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ուղղված ոստիկանությանը, որից հետո դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, եւ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ լրագրողական գործունեության սահմանափակումներին, որոնք մտցվել էին առաջին եռամսյակում եւ գրաքննության էին նմանվում, երկրորդ եռամսյակի սկզբում դրանք հանվել են։

Այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ը գրանցել է 1 դեպք, երբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել լրատվամիջոցի նկատմամբ՝ կորոնավիրուսային թեմայով հրապարակման առնչությամբ։

Ընդհանուր առմամբ դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը 34 է, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը՝ 23․ մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, իսկ 22 հայց ներկայացված է ընդդեմ լրատվամիջոցների՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Սա 10-ով ավել է նախորդ եռամսյակի տվյալներից։

Դիտարկվող ժամանակաշրջանում իշխանությունները սոցցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը մայիսի 16-ին տվել է նաեւ իր հերթական 5 ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի։

Այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը ոչ միշտ է ժամանակին եւ ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք»։

Ստորեւ ներկայացնում ենք երկրորդ եռամսյակի խախտումների քանակական տվյալները եւ համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եւ ս․ թ․ առաջին եռամսյակի հետ։

«Ֆրիդոմ հաուզ» եւ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում, թեեւ հաստատել են խոսքի ազատության բարվոք մակարդակը հետհեղափոխական Հայաստանում, սակայն տագնապալի են համարել լրատվական դաշտի բեւեռացվածությունը եւ ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվող հայցերի թվի աճի միտումը։ Ըստ այս կազմակերպությունների գնահատականների՝ Հայաստանում լրատվամիջոցները զերծ են պետական վերահսկողությունից, սակայն կախման մեջ են իրենց սեփականատերերից։

Այս առումով խիստ հրատապ է ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության ապահովման հարցը։ Դրա լուծումները պետք է առաջադրվեն նախ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որի կատարելագործման համար խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, ապա՝ նաեւ հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ։

Դիտարկվող ժամանակաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի սուր քննադատությանը, քանի որ միտված չէ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն եւ չի նպաստելու առկա խնդիրները լուծելուն։ Ու թեեւ ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները օրինագծի հեղինակներին մի քանի տասնյակ լրացումների ու փոփոխությունների առաջարկություններ են ներկայացրել, այդուհանդերձ համարմ են, որ փաստաթուղթը հայեցակարգային վերափոխման կարիք ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում