ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավելի ակտիվ օգտագործել Ազգային գվարդիայի դաշնային զորքերը՝ պայքարելու համար զանգվածային անկարգությունների դեմ, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:
«Մենք պատրաստվում ենք ավելի շատ ներգրավել դաշնային իրավապահ մարմիններին Այս մարդիկ՝ անարխիստները, նրանք ատում են մեր երկիրը, և մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ սա շարունակվի», – ասել է Թրամփը:
Նրա խոսքերով՝ ամերիկյան քաղաքներում սկիզբ առած խռովությունների մեղքը դեմոկրատներինն է, որոնք առաջնորդում են դրանցից մի քանիսը:
2020-ի մայիսի վերջին ԱՄՆ-ում անկարգություններ և բողոքի ցույցեր բռնկվեցին ընդդեմ ռասիզմի՝ ոստիկանների կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին: