Իսրայելում ձերբակալվել է և դատարանի առջև կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը: Այդ մասին հաղորդել է երկրի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության կիբեռստորաբաժանումը Նեթանիա քաղաքից 23 տարեկան կասկածյալին ձերբակալել է այն բանից հետո, երբ նա սպառնալիքներով հաղորդագրություն է ուղարկել կառավարության պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածի խափանման միջոցը կորոշի Ռիշոն-լե-Ցիոնի դատարանը: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս բողոք է ներկայացրել ոստիկանությանը իր և իր ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում տարածվող սպառնալիքների պատճառով՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:






































